Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

«Գազպրոմ Արմենիա». Գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ

«Գազպրոմ Արմենիա». Գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ
29.04.2015 | 16:18

Գազի սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ՝ ասել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը։ «Մեկ անգամ չէ, որ մենք խոսել ենք փոխարժեքի տատանման հետ կապված ընկերության կրած վնասներից. ինչպես գիտեք, գործող սակագնի հիմքում ընկած է 416 դրամ՝ դոլարի հարաբերակցությամբ, իսկ ներկայիս Կենտրոնական բանկի հրապարակած կուրսն արդեն նկատելիորեն տարբերվում է սակագնայինից։ Մեր դիտարկումներով՝ սահմանին գազի գնի նվազումը մեծ հնարավորություն կտա գնահատել ֆինանսատնտեսական վիճակը և չդիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով սակագինը վերանայելու համար: Դա նշանակում է, որ սակագինը ներքին սպառման շուկայի համար կմնա անփոփոխ»,- ասել է Շուշան Սարդարյանը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստան ներկրվող գազի սակագնի նվազեցման շուրջ. ԵԱՏՄ Հայաստանի մուտքով պայմանավորված` գազի սակագինը Հայաստանի համար կիջեցվի և կկազմի 165 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց։ Այսօր Ռուսաստանից Հայաստան ներկրվող գազի սակագինը 189 դոլար է` 1000 խորանարդ մետրի դիմաց:

Դիտվել է՝ 2174

Մեկնաբանություններ